Լրահոս
Օրվա լրահոսը

Բալենին՝ վիտամիններով հարուստ եւ բուժիչ

Հուլիս 07,2017 12:30

Բալենին վարդազգիների ընտանիքին պատկանող 2,5-6 մետր բարձրությամբ, մուգ մոխրագույն բնային կեղեւով ծառ է: Պտուղները պարունակում են 6-15 տոկոս շաքարներ, B1, B2, B5, B6, B9, PP վիտամիններ, 13-15 տոկոս C վիտամին, ինչպես նաեւ կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, յոդ, ցինկ, պղինձ, երկաթ, ֆտոր եւ այլ օգտակար նյութեր: Պտուղները թարմ վիճակում կիրառվում են որպես խորխաբեր, մեղմ լուծողական եւ ընդհանուր կազդուրիչ միջոց: Ջրաթուրմը կիրառվում է որպես խորխաբեր, ջերմիջեցնող եւ հականեխիչ, տերեւներն ու մատղաշ ճյուղերը՝ որպես հանգստացնող միջոց: Պտուղները ախորժաբեր են: Խորհուրդ է տրվում գաստրիտների, թոքաբորբերի ժամանակ: Պտուղների ջրաթուրմը, որպես ընդհանուր կազդուրիչ միջոց, խորհուրդ է տրվում անեմիայի, տենդային վիճակների, մրսածության, հարբուխի ժամանակ:

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Անքնություն

1 ճաշի գդալ չորացրած պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել 2 ժամ, քամել: Ընդունել քնելուց առաջ:
Պլեւրիտներ, թոքաբորբ
Թարմ պտուղներից ստանալ հյութ եւ փափկամսի հետ միասին ընդունել 1/4 բաժակից օրը 3 անգամ՝ ուտելուց հետո:
Միզաքարային հիվանդություն
1 թեյի գդալ մանրացրած պտուղներին ավելացնել 1 բաժակ ջուր, եռացնել 15 րոպե: Եփուկը սառեցնել, քամել: Ընդունել 1 ճաշի գդալից օրը 3-4 անգամ:
Արյունահոսություններ
Թարմ տերեւները մանրացնել եւ տեղադրել արյունահոսող հատվածին, քթային արյունահոսության դեպքում կիրառել խծուծի՝ տամպոնի ձեւով:

Դեղնախտ, դեղնուկներ

20 գրամ թարմ տերեւներին ավելացել 1 բաժակ կաթ, տաքացնել ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել, քամել: Եփուկն ընդունել օրվա ընթացքում կումերով:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

06.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31