Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանի հետ անհարգալից խոսելու համար նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի

Հուլիս 07,2017 13:54

Նորք-Մարաշում զինված խմբի գործով դատաքննության ժամանակ այսօր գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց՝ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ունի ներկայացնելու:

Միջնորդությունը պարոն Ալումյանը պայմանավորեց նախորդ դատական նիստում նախագահող դատավորի գործողություններով:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին նախագահող դատավորը 3 ժամով Վահան Շիրխանյանին հեռացրեց նիստերի դահլիճից, քանի որ նա ներս մտնելիս ոտքի չէր կանգնել։

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ դատավորը դահլիճից դուրս Վահան Շիրխանյանի հասցեին անհարգալից և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և փորձել է հաշիվ պահանջել։ Նա մեջբերեց Շիրխանյանի և դատավորի առանձնազրույցից մի հատված: Ըստ փաստաբանի՝ նախագահող դատավորը Շիրխանյանին ասել է. «Դու ով ես, որ ինձ ասես՝ չես հասկանում… Ձեր շինած երկիրն է, ինչ ես ուզում, դերասան, դու հիվանդ չես, նույնիսկ վազում ես»:

Պարոն Ալումյանն այսօր ինքնաբացարկի միջնորդությունը չներկայացրեց, որովհետեւ դատարանի որոշմամբ, նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արման Հայրապետյանի պաշտպանի բացակայության պատճառով: Նա գտնվում է հիվանդանոցում: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 14-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31