Լրահոս
Օրվա լրահոսը

Համբուրգում G20-ի գագաթաժողովն ուղեկցվում է ցույցերով

Հուլիս 07,2017 13:58

Համբուրգում այսօր սկսվում է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը: Սպասվում է, որ այն կուղեկցվի բողոքի ակցիաներով և ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև բախումներով:

Բախումները սկսվել են դեռ վաղ առավոտյան. հարյուրավոր ցուցարարներ փորձել են ներխուժել անվտանգության կարմիր գոտի, առավել ծայրահեղականներն այրել են մի քանի կայանած ավտոմեքենա:

Առավոտյան ժամը 8-ից Համբուրգի մի քանի փողոցներում ցույցեր են սկսվել՝ «Արգելափակել կապիտալի տեղաշարժը» կարգախոսով: Մարդիկ սկսել են փակել այն փողոցները, որոնցով պետք է նախագահները մտնեն կարմիր գոտի: Ոստիկանությունը փորձում է հեռացնել ցուցարարներին, բայց առայժմ անարդյունք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31