Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսակցական հեռուստաալիք չունենք». ՀՌԱՀ նախագահ

Հուլիս 07,2017 14:56

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016-ի գործունեության մասին հաղորդումն է քննարկվում ԱԺ-ում, եւ «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին հարցրեց՝ մոնիտորինգ կատարե՞լ եք պարզելու, թե որքա՞ն հարց են տալիս ընդդիմության ներկայացուցիչները ԱԺ-ում եւ լրատվության մեջ դա որքանով է արտացոլվում:

Արտակ Զեյնալյանը նաեւ հետաքրքրվեց՝ ընդունո՞ւմ եք, որ ՀՀ-ում կան կուսակցական կողմնորոշման հեռուստաալիքներ: Բունիաթյանը պատասխանեց, որ նախընտրական քարոզչության ժամանակ են հետեւում, դրանից դուրս չեն հետեւում եւ ոչ մի խախտում չեն արձանագրել մինչ օրս: Բունիաթյանն առաջարկեց, որ եթե ինչ-որ ԶԼՄ-ի հետ կապված բողոք ունի, կարող է դիմել, իրենց հանձնաժողովը կքննարկի:

Ինչ վերաբերում է կուսակցական հեռուստաալիքներին, Բունիաթյանը հայտարարեց. «Կուսակցական հեռուստաալիք չկա, եթե ինչ-որ մի հեռուստատեսություն իր դիրքորոշումներն ունի քաղաքական առումով, դա գրաքննության դաշտից է: Ես գտնում եմ, որ չկա, մենք նմանատիպ երեւույթ արտահայտված չունենք»:

Զեյնալյանն ասաց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրությունը շատ հին է, լրագրողական կազմակերպություններն առաջարկում են հիմնովին փոխել այն: Բունիաթյանը համաձայնեց եւ խոստացավ աջակցել:

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հորդորեց ուշադրություն դարձնել գովազդին: Ըստ նրա, գովազդի որակը, նպատակը պետք է բխի մեր երկրի ազգային ինքնության պահպանման, մեր քաղաքացիների դաստիարակչության շահերից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31