Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը կարող է լինել Հարավային Կովկասում կայունության ապահովման եւս մեկ երաշխիք». Արմեն Աշոտյան

Հուլիս 07,2017 19:11

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 7-ին ընդունել է Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի Վերլուծական խորհրդի ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի հետ հանդիպումը եւ նշել, որ այն կարող է հիմք հանդիսանալ Վերլուծական խորհրդի հետ հետագա համագործակցության համար: Շանհայի միջազգային ակադեմիայի պատվիրակության ներկայացուցիչները եւս ընդգծել են փոխգործակցության կարեւորությունն ու հնարավորությունները, հույս հայտնել հետագա համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ:

Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, կարեւորել Չինաստանի հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը եւ առկա ներուժի լիակատար իրացումը: Այս համատեքստում մեծապես կարեւորվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագիծը, այդ նախագծի նկատմամբ Հայաստանի հետաքրքրվածությունն ու դրա շրջանակում համագործակցության հնարավորությունները: Արմեն Աշոտյանը կարեւորել է նախագծի դերը՝ որպես տարածաշրջանի տնտեսությունն ակտիվացնող գործոն, ինչը երաշխիք կարող է դառնալ տարածաշրջանային կայունության ապահովման համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանի կայունության հարցին: Այս համատեքստում ընդգծվել է այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում ցանկացած տնտեսական ծրագիր շահեկան կարող է լինել միմիայն կայուն անվտանգության եւ հարատեւ խաղաղության պայմաններում: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը մատնանշել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանի կայունության պահպանման գործում, միեւնույն ժամանակ փաստել, որ կայունության ապահովումը միակողմանիորեն այնքան էլ հեշտ չէ:

Հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել նաեւ ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31