Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանում հայտնաբերվել է «Ճվճվ Արոյի» դին. shamshyan.com

Հուլիս 07,2017 21:21

Այսօր հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի փողոցի 5 շենքի 43 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Փրկարարները ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը, հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանն էր, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան:

Թե ինչն է եղել Ա. Վարդանյանի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31