Լրահոս
Օրվա լրահոսը

Սանահինում երկու պատմական տապանաքարեր տեղահանվել եւ մի կողմ են շպրտվել, տեղում նոր գերեզմաններ են հայտնվել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 19,2017 11:24

Սանահինի վանական համալիրում երկու պատմական տապանաքարեր տեղահանվել են ու դրանց տեղում նոր թաղում կազմակերպվել։ Այդ մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող Նվարդ Մանվելյանը (Նու Արդ)։

«Երեկ Սանահինում էի… Այն, ինչին ես ականատես եղա վանական համալիրին հարող տարածքում եւ հատկապես ողջ կառույցին՝ ամբողջությամբ, ինձ, մեղմ ասած, շոկի ենթարկեց։ Պարզվում է՝ վանական համալիրին հարող տարածքում՝ Զաքարյան իշխանների դամբարանի հենց հարեւանությամբ բառացիորեն օրեր առաջ երկու պատմական տապանաքարեր տեղահանվել եւ մի կողմ են շպրտվել, տեղում նոր գերեզմաններ են հայտնվել։ Վանական համալիրի կտուրին, գմբեթներին ու պատերին անտառ է գոյանում, իսկ գմբեթարդի ծածկասալերը ժամանակին նորոգելու եւ անավարտ թողնելու հետեւանքով կանաչ լույս է վառվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շուտափույթ եւ անարգելք փլուզման համար։ Արդյունքում գմբեթից հոսող ջուրն ավելի է վնասում լանջերը եւ տակին գտնվող թաղերը։ Տեղում հանդիպեցի եւ զրուցեցի վանական համալիրում ծառայություն իրականացնող հոգեւորական Հայր Ավետիկի հետ, որը, պարզվում է, մեղմ ասած՝ անկարող է եղել կանխելու կատարվող վանդալիզմը»,- գրել է օգտատերը։

ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը մեկնաբանելով կատարվածը, ասաց. «Դրանք եղել են առանց մշակույթի նախարարության հետ համաձայնեցման եւ թույլտվության։ Այսինքն՝ անօրինական են, եւ խնդրի հետ կապված մենք համապատասխան գրություններով դիմում ենք համապատասխան մարմիններին՝ տեսնելու ինչպես կարող ենք վնասը վերականգնել»։ Գործակալության պետը պարզաբանեց, որ այս պահին նկատի ունի համայնքապետարանը, Մայր աթոռը եւ մարզպետարանը, հավելեց, որ իրավիճակի զարգացման ընթացքով պայմանավորված կարող են դիմել նաեւ այլ կառույցներ։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    ԻՆՉՊԷՍ ԿԱՐԵԼԻ Է ԵՐԿՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐ ՄԷԿԴԻ ՇՊՐՏԵԼ և ՓՈԽԱՐԻՆԵԼ ՆՈՐՈԳ ՀԱՆԳՈՒՑԵԱԼՆԵՐՈՎ – ??? և այն ալ մեր ամենաամբողջական և պատմութեամբ հարուստ Վանական համալիրներէն մէկուն շրջաբակէն ներս ???

    Այն որ ըրած է և այն որ թոյլ տուած է այս սրբապղծութիւնը պէտք է դատուի – տուգանուի ծանր կերպով -և բանտարկուի տարիներով որ դաս ծառայէ ամէնուն ;

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31