Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյանին ներում է շնորհվե՞լ. ՀՀ նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումը. news.am

Օգոստոս 21,2017 17:05

Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ըստ հարազատների, ներում է շնորհվել:

Հարազատների փոխանցմամբ, արդեն դեկտեմբերին Հարությունյանը կլինի ազատության մեջ: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Հարությունյանի հարազատների վերաբերյալ NEWS.am-ի թղթակցին հայտնեց հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման: Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ և տվյալներ, որոնք համաձայն 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության և չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաև միջնորդություններով հանդես եկած անձինք»:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031