Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ազատագրական շարժումը նաև սկսվել է այստեղից. Աշոտ Ղուլյան

Սեպտեմբեր 01,2017 13:39

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ԿԳ նախարար Սլավա Ասրյանի հետ այսօր այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել առաջին կուրսեցիներին:

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը նախ ողջունել ու շնորհավորել է ներկաներին գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Իր ելույթում Մ. Մինասյանը դիմելով առաջին կուրսեցիներին ասաց. «Ես ցանկանում եմ, որ դուք այս տարիները օգտագործեք լիարժեք, իսկ մենք կաշխատենք հնարավորինս բոլոր պայմանները ստեղծել, ձեր ուսանողական կյանքը ակտիվ ու բեղմնավոր դարձնելու առումով»:

ԱրՊՀ ռեկտորը նշեց, որ այժմ աշխատում են համալսարանի հիմնական մասնաշենքի հիմնանորոգման նախագծի վրա, որտեղ նախատեսվում է տեխնիկական հագեցվածությամբ և ժամանակակից պահանջներով ու ենթակառուցվածքներով հագեցում:

«Մեզ հետ համագործակցում է Հայ-ամերիկյան համալսարանը, որը պատրաստ է իր բոլոր նորարարական մոտեցումներով և ծրագրերով հանդես գալ նաև մեր համալսարանում: Նաև թարմացվել և ավելի լավ պայմաններ է ստեղծվել համալսարանի հանրակացարանում: Մենք այս տարի ունենք նաև այլ հաջողություններ՝ հայաստանյան այլ բուհերի հետ ունեցած ակտիվ համագործակցության արդյունքում:

Վերջապես այս տարի հնարավորություն կունենանք հրավիրել մեր գործընկեր բուհերի ուսանողներին ամառային ճամբարների, ովքեր արդեն 5 տարի շարունակ մեր բուհի ուսանողներին տեղեր էին հատկացնում»,- ներկայացնում է ռեկտորը:
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, իր ելույթում նշեց, որ ամեն տարի հարյուրավոր երիտասարդներ իրենց ուսումնառությունն են սկսում մայր բուհում և ինչպես ցույց է տվել ժամանակը, հաջողությամբ կարողանում են ավարտել և հաջողությամբ մաս կազմել մեր պետական կառավարական համակարգին: «Մեր պետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կարողանում են շարունակել արդեն դրված ավանդույթները և դա է պետականության կենսագործունեության հիմնական ֆորմուլան. երբ նոր սերունդը շարունակում է ավագների սկսած գործը, շարունակում է նոր մակարդակի հասցնելով»,-նշում է ԱԺ նախագահը:

Շարունակելով իր ելույթը՝ Ա. Ղուլյանը նշում է, որ հաշվի առնելով բոլոր տարածաշրջանային մարտահրավերները, որոնք առկա են այսօր և լինելու են վաղը, պետք է պատրաստ լինել շարունակել ապրել և դիմակայել նոր փորձություններին:

«Մեր գլխավոր կրթական գիտական հաստատությունը բացի կարևոր գործառույթներ կատարելուց, նաև մեր ազատագրական պայքարի ակունքներում է կանգնած. արցախյան ազատագրական շարժումը նաև սկսվել է այստեղից»,- ասաց է ԱԺ նախագահը և ներկայացնելով Արցախի պետականության կերտման և կայացման գործընթացը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930