Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ. Սամվել Պետրոսյանն ու որդին սպառնացել են ընտրական հանձնաժողովի նախագահին. aliq.ge

Սեպտեմբեր 04,2017 11:22

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Սամվել Պետրոսյանը և նրա որդին՝ Գիորգի Պետրոսյանը, սպառնացել են Հասմիկ Մարանգոզյանին:

Ինչպես հայտարարել են ԿԸՀ-ից, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին սպառնացել են «զրկել կյանքից, ընտանիքի անդամներից մեկին ապօրինաբար զրկել ազատությունից և տունը վառել»: ԿԸՀ-ի հայտարարության համաձայն՝ սա առաջին դեպքը չէ:

«Երեկ Սամվել Պետրոսյանը ճանապարհին կանգնեցրել է Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Պաատա Փանճիկիձեին և բացատրություններ պահանջել իր գործունեության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ քանի որ նշված փաստերը հնարավոր է հանցագործության նշաններ պարունակեն՝ գործն ուղարկվել է դատախազություն:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում ընտրություններին մասնակցող բոլոր անհատներին՝ զերծ մնալ ընտրական վարչակազմի գործունեությանը միջամտելուց և ապօրինի գործողություններից:

Նյութի մանրամասները կարդացեք aliq.geի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930