Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնակցել կամ չմասնակցելը որեւէ արտառոց միջոցառում որպես պետք չի դիտարկել». Արտակ Զաքարյանը՝ զորավարժության մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2017 12:47

Այսօր ՀՅԴ-ն կազմակերպել էր հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները թեմայով խորհրդաժողով՝ Արցախի հանրապետության հռչակման 26-ամյակին նվիրված:

ՊՆ նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը զեկույցով հանդես եկավ՝ ներկայացնելով ռազմական իրավիճակը, սահմանային բախումներն ու դրանց կանխարգելման միջոցները:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նրան հարցրեց, թե ինչու  Վրաստանում անցկացվող բազմազգ զորավարժությանը Հայաստանը հրաժարվեց մասնակցել, Բելառուսում եթե լինի, գնալո՞ւ ենք, մենք ընդհանուր մոտեցում ունե՞նք, թե՞ սիտուացիայով ենք գործում, մեկը մեզ ճնշեց՝ հետ կանգնեցինք:

Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ պլանավորման վերանայումներ բոլոր զինված ուժերն էլ անում են: Դա բխում է ՀՀ շահերից, այդ շահերից ելնելով՝ կայացվել են որոշումներ: Ըստ նրա, որեւէ արտառոց բան չկա նրանում՝ Հայաստանը մասնակցում է, թե ոչ: Դա չի նշանակում, որ մեր գործընկերությունը տուժում է, կամ լավանում է՝ մեկ այլ օղակի հաշվին:

Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք եւ դա առանցքային նշանակություն ունի. «Հայաստանը արտակարգ իրավիճակներում, աղետների դեպքում, նաեւ զինված ուժերի շրջանակներում ունենք լայն համագործակցություն եւ գործընկերություն ՆԱՏՕ-ի հետ, այստեղ մի բանի մասնակցել կամ չմասնակցելը որեւէ արտառոց միջոցառում որպես պետք չի դիտարկել»:

Արտակ Զաքարյանն ասաց, որ ԶԼՄ-ներն են ավելի լուսավորում այս կամ այն օղակը եւ հենց նրանք ել արհեստական տրամադրություններ ձեւավորեցին հասարակության մեջ այս հարցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930