Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանի կրթական բարեփոխումների գործընթացին

Սեպտեմբեր 06,2017 14:38

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին:

Ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարը արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և  հյուրերի խնդրանքով ներկայացրել ՀԲ աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կրթական բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և շեշտել, որ  տարիներ շարունակ Հայաստանի կրթական համակարգի փոփոխություններն իրականացվել են  ՀԲ-ի հետ համագործակցությամբ: Հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունն առավել արդյունավետ կլինի՝ Լ. Մկրտչյանն ընդգծել է կրթության  համակարգում բովանդակային  բերեփոխումների նոր փուլի մեկնարկի կարևորությունը:

Իր հերթին Մ. Թեմբոնը շեշտել է, որ կրթությունն առանձնակի  տեղ է գրավում Համաշխարհային բանկի  կողմից ՀՀ-ում իրականցվող ծրագրերի մեջ, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել  աջակցությունը կրթական բարեփոխումների գործընթացին:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930