Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառվում է՝ Ռուզաննա Մկրտչյանն իր վրա վերցրած լինի որդու կատարած սպանությունը. փաստաբան

Սեպտեմբեր 06,2017 17:31

«Ո՛չ, նման բան չի կարող լինել ընդհանրապես, այդպիսի ոչ մի տվյալ չունենք, ու բացառվում է նման բան»,-Aravot.am-ին ասաց Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջ փաստաբան Նաիրա Պետրոսյանը՝պատասխանելով մեր հարցին, թե ճիշ՞տ է լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունը, որ իր պաշտպանյալն իր վրա է վերցրել որդու կատարած հանցագործությունը:

Հիշեցնենք, որ սպանվածի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, 1in.am-ին հայտնել էր, որ եղբորը սպանել է եղբորորդին, իսկ հանցագործությունն իր վրա է վերցրել եղբոր կինը:

Անդրադառնալով կրկին սպանվածի եղբոր ներկայացրած հետաքննությանը, որ եղբոր գլխին հարված չի եղել, փաստաբանն ասաց՝ չի հետեւում այդ լրահոսին, բայց. «Նման տեղեկության չեմ տիրապետում…ինչը կապված է ապացույցի հետ, այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ քննարկվում է: Կոնկրետ այս տեղեկության մասով ոչ մի տվյալի չեմ տիրապետում: Միայն մի բան կասեմ, որ այս պահին ես նման փաստական տվյալ իմ ձեռքի տակ չունեմ՝ կապված ձեր նշած հրապարակման հետ: Դեռ քննություն է գնում»:

Իսկ Ռուզաննա Մկրտչյանը դեռ գտնվում է հոգեբուժարանում, ըստ փաստաբանի՝ նշանակված դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձագիտական եզրակացությունների արդյունքները դեռ հայտնի չեն:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930