Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես

Սեպտեմբեր 07,2017 16:05

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել «Աշխարհը էջերում» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Ռուսաստանի ազգային գրադարանի ձեռագրերի բաժնում բացված ցուցահանդեսին ներկայացվել են հայերեն լեզվով ձեռագիր գրքեր և փաստաթղթեր, որոնք գրադարանում են պահվում 1805թ.-ից:

Ներկայացնելով ցուցանմուշները՝ պատասխանատուները նշել են, որ 13-19-րդ դարերի փաստաթղթերը Էջմիածնի, Կիլիկյան կաթողիկոսությունների և Երուսաղեմի պատրիարքության հավաքածուներից են: Նաև նշվել է, որ Ռուսաստանի Դաշնության պետական արխիվներում այսօր պահպանվում են շուրջ 2000 հայկական ձեռագրեր:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930