Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանում շարունակվում են տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման շուրջ քննարկումները

Սեպտեմբեր 12,2017 13:45

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին կազմակերպվել է քննարկում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԱՀ կառավարության տարածքային կառավարման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը և խորհրդարանականներ:

Քննարկման ընթացքում ԱՀ կառավարության ներկայացուցիչը ներկայացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման հայեցակարգային մոտեցումները և մշակման փուլում գտնվող օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ժիրայր Միրզոյանն անդրադարձել է համայնքային բյուջեների կազմմանը, ավագանու ձևավորմանը և գործունեությանը, կրթության ոլորտում համայնքներին վերապահված լիազորություններին և այլ հարցերում աշխատանքային նախագծով առաջարկվող լուծումներին:

Ներկայացնելով տարածքային զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության փորձը՝ Դավիթ Լոքյանն ընդգծել է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության համար օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը՝ համայնքներում առկա առանձնահատկությունների հաշվառմամբ: Արձագանքելով պատգամավորների արտահայտած մտահոգություններին՝ ՀՀ ՏԿԶ նախարարը պատրաստակամություն է հայտնել Արցախում համապատասխան օրենքի նախագծի կազմման ընթացքում ցուցաբերել մասնագիտական և փորձագիտական օժանդակություն:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին կառուցողական քննարկման համար և համոզմունք հայտնել, որ նշված հարցի շուրջ մտքերի փոխանակությունը թույլ կտա ճիշտ և համարժեք լուծումներ գտնել:

 

Արցախի Հանրապետության

ԱԺ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930