Լրահոս
Օրվա լրահոսը

Գրություն ՀՀ Ոստիկանապետին հանցագործության մասին

Սեպտեմբեր 12,2017 19:44

Գրություն Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարությունը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սեպտեմբերի 12-ին դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սույն թվականի սեպտեմբերի 9-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝  «Հայելու առաջ» հաղորդաշարում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։

Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 3-ին ստացել է սպառնալիքներ որպես փոխգնդապետ Մնացականյան կամ Մանուկյան ներկայացած անձի կողմից՝ կապված թանգարանում կազմակերպված «Խավարում» խորագրով ցուցադրության հետ, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումներին զոհ դարձած հայերի հիշատակին։

Պատգամավորն անընդունելի է համարում ազատ խոսքի դեմ ուղղված ցանկացած ճնշում, ինչպես նաև՝ սպառնալիքները ուղղված Նարինե Թուխիկյանին։ «Խնդրում եմ նշված հայտարարությունը համարել հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան միջոցներ»,-նշված է հայտարարության մեջ։

Նշենք նաև, որ մեկ օր առաջ պատգամավորը նամակ էր ուղարկել նաև ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ ցուցահանդեսի հարկադիր փակման հարցում գործուն մասնակցություն ցուցաբերած Մշակույթի նախարարությունից պարզաբանումներ ստանալու նպատակով։

Գրության մեջ նշված է․«Արտահայտում ենք մեր մտահոգությունը կապված նման մոտեցման հետ և գտնում ենք, որ ցանկացած ինքնաարտահայտման ձև, ցանկացած կարծիք, եթե այն չի պարունակում վիրավորանք կամ բռնության կոչ, պետք է լսելի լինի»։

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Araqel says:

    Մի հարց:
    Ինչու՞ է ձեր մոտ որոշ վերնագրեր կարմիր, իսկ մնացածը սև:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930