Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ լրագրողների համար ամենահասանելի պաշտոնյաներից է

Սեպտեմբեր 28,2017 19:33

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրն է, այն նշանավորելու նպատակով մայրաքաղաքի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում 15-րդ անգամ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։

«Ոսկե բանալի» մրցանակը հանձնվեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին: Ամենաբացը գերատեսչությունը, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվել է Շիրակի մարզպետարանը։

Նշենք, որ այս գերատեսչությունը դեռ գեներալ մարզպետների ժամանականերից՝ աշխատում է բաց, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ լրագրողների համար ամենահասանելի պաշտոնյաներից է։

Նա ակտիվ է նաև սոցցանցերում, մեկնաբանություններ է գրում նյութերի, ստատուսների տակ, զրույցի ու բանավեճերի մեջ մտնում օգտատերերի հետ, հետևողական է նաև ֆեյսբուքով բարձրաձայնված խնդիրների լուծմանը։

Հավելենք նաև, որ Շիրակի մարզպետն այն եզակի պաշտոնյաներից է, որը եթե զբաղված լինելու դեպքում չի պատասխանում հեռախոսազանգերին, ազատվելուն պես պարտադիր հետ է զանգահարում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից՝ Արաքսյա Կիրակոսյանի :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930