Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ` ավտովթարից տուժած հնդիկ ուսանողների առողջական վիճակի մասին

Հոկտեմբեր 01,2017 21:42

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Վթարի հետևանքով տուժելեն ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ:

Տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նախնական տվյալներով` Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր:

Այսպահին Արարատի ԲԿ-ում է գտնվում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Բարսեղյանը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝միջազգային հարցերով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը հրատապ կերպով կազմակերպել է անհրաժեշտ գործողությունները, ներկապահին տուժածները անցնում են բոլոր հետազոտությունները:
Այլ մանրամասներ կտրամադրվեն քիչ ավելի ուշ:

ԵՊԲՀ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031