Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն կոպտորեն խախտում է Իրաքի սահմանադրությունը

Հոկտեմբեր 10,2017 10:39 Share

Երեւանում Իրաքի Հանրապետության դեսպանության հայտարարությունը

Իրաքյան կառավարությունը ջանասիրաբար փորձել է պահպանել Իրաքի ժողովրդի եւ տարածքի միասնականությունը՝ մինչեւ վերջին պահը հույս ունենալով, որ Քուրդիստանի տարածքային կառավարությունը հետ կկանգնի իր միակողմանի սխալ քայլից, եւ ձեռնարկելով բոլոր միջոցները՝ համոզելու ինքնավար մարզին՝ հրաժարվելու հանրաքվեի անցկացումից, քանի որ այն կոպտորեն խախտում է Իրաքի սահմանադրությունը, որն իրենից ներկայացնում է սոցիալական պայմանագիր Իրաքի բոլոր էթնիկ տարրերի միջեւ եւ որի օգտին քուրդ քաղաքացիները քվեարկել են իրենց ազատ կամքով՝ անգամ գերազանցելով իրաքյան մյուս նահանգներին, ինչպես օրինակ՝ Էրբիլի նահանգում քվեարկության տոկոսը հասել է 99,36%-ի, Դհոքի նահանգում՝ 99.13%-ի եւ Սուլեյմանիյայի նահանգում՝ 98.96%-ի։

Քրդերի՝ մարգինալ լինելու պնդումներն անհիմն են, քանի որ նրանք իրական մասնակցություն ունեն դաշնային կառավարությունում եւ բարձր մակարդակի պաշտոններ են զբաղեցնում պետության ներսում, որոնցից, թերեւս, ամենանշանակալին Հանրապետության նախագահի պաշտոնն է, ինչպես նաեւ պաշտոններ Դաշնային խոհրդարանում եւ նախարարական կաբինետում՝ որպես նախարարներ եւ փոխնախարարներ եւ այլ հատուկ աստիճաններ՝ բնակչության մեջ իրենց թվաքանակին համապատասխան։ Հանրաքվեի քայլի հետ կապված անհամաձայնություններ կան անգամ քրդական ուժերի ներսում, քանի որ նրանք վախենում են Իրաքի Քուրդիստանում մեկ կուսակցության ձեռքում իշխանության կենտրոնացումից, ինչը պարզ էր այդ ուժերի կողմից արված հայտարարություններում։ Իսկ ինչ վերաբերում է Իրաքի նավթային հարստություններին, ապա Իրաքի հյուսիսում, ինչպես նաեւ Քուրդիստանի տարածքում գտնվող նավթահանքերը երկրի հարստության մի մասն են կազմում, եւ նավթի արտահանումը, արտաքին առեւտուրը, ներդրումներն ու բանկային գործարքները համարվում են դաշնային կառավարության իրավասությունը, որը լիակատար իրավունք ունի դրանք շահագործելու եւ դրանցից ստացվող եկամուտները պետբյուջե փոխանցելու համար, ինչպես նաեւ ելնելով պետականության սկզբունքից՝ Իրաքի դաշնային կառավարությունը ամբողջովին իրավասու է՝ վերահսկելու Իրաքյան Քուրդիստանի օդանավակայանները, ենթարկելու բոլոր սահմանային անցակետերը դաշնային իշխանություններին եւ փակելու ոչ պաշտոնական անցակետերը։ Քիրքուքի նահանգը եւս համարվում է Իրաքի տարածքի անբաժանելի մասը, եւ Քուրդիստանի ինքնավար մարզն իրավունք չունի այն բռնի ուժով ընդգրկելու իր տարածքի մեջ եւ պարտադրելու ստատուս քվոյի քաղաքականությունը։

Միջազգային հանրությունն արդեն իսկ հաստատել է հանրաքվեի անօրինականությունը՝ մերժելով դրա արդյունքները եւ իր զորակցությունն է հայտնել Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը՝ հիմնվելով Արաբական երկրների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության որոշման, Անվտանգության խորհրդի հայտարարության, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իրաքի հարեւան բոլոր երկրների դիրքորոշումների եւ հայտարարությունների վրա։ Այս հանրաքվեն խարխլում է նաեւ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերը եւ հատկապես «ԴԱԵՇ» ահաբեկչական կազմակերպության դեմ Իրաքի մղած պատերազմը, ինչը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների անվտանգության համար։

 

«Առավոտ»

10.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031