Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական վատթարացած հարաբերություններն ու ՀՅԴ-ի ցանկությունը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2017 14:11 Share

«Ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերություններում մթնոլորտը շատ ավելի վատ է, քան դրանից առաջ»,- այս կարծիքին է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Մեդիա կենտրոնում» այսօր` հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման օրը կազմակերպված քննարկման ժամանակ ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Շնորհիվ Հայաստանի այդ զիջողական քայլի, պարզ դարձավ, որ Թուրքիան, առանց նախապայմանների, չի կարող հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»: Բանախոսը չի կարծում, որ Թուրքիան մինչեւ գարուն՝ ՀՀ նախագահի նշած վերջնաժամկետը, ինչ-որ դրական քայլ կկատարի. «Մեր ցանկությունն է, որ չկատարվի»:

Քաղաքագետ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը, որը կողմ էր 2008 թվականին սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, շարունակում է համոզված մնալ՝ դա լավ եւ լուրջ գործընթաց էր, որի հետևանքներն ավելի ուշ կտեսնենք:

Նա այժմ միամիտ է համարում մտածել, որ Թուրքիան, որ բավականին փչացրեց իր հարաբերությունները Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, այդ ամենը թողած կզբաղվի հայ-թուրքական հարաբերություններով: Ձեռքբերում է համարում հաշտեցման գործընթացում Թուրքիայի գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության հետ շփումները: Ասում է`դրանք պետք է պահել եւ զարգացնել: Միաժամանակ, իր կարծիքով, Հայաստանը եւ Սփյուռքը պետք է միակողմանի աշխատանք տանեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ`այլ երկրների միջոցով Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելով, Ցեղասպանության ճանաչմամբ: Նա լավագույն տարբերակը համարում է Հայաստան-Թուրքիա ուղիղ երկխոսությունը, բայց թե տեսականում, թե գործնականում, այժմ դա անհնար է:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031