Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Սահմանները խնդրագրերով չեն բացվում. ՀՀ-ն պետք է ագրեսիվ քաղաքականություն վարի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2017 14:24 Share

«Մի քննարկման ժամանակ, որտեղ մասնակցում էին 40 թուրք գիտնական եւ նրանցից 24-ը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, ելույթներ ունեցան այդ մասին, երբ ես խոսեցի Վիլսոնի իրավարար վճռի մասին, հետո մոտեցան ինձ եւ ասացին, որ Թուրքիան ոչ մի թիզ հող չի զիջի»,- այս պատմություն այսօր բարձրաձայնեց «Մոդուս Վիվիենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը`«Մեդիա կենտրոնում» կազմակերպված հայ-թուրքական արձանագրություններին վերաբերվող քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, դրանք արդեն տեւական ժամանակ առկախված են եւ վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջնաժամկետ տվեց Թուրքիային`հայտարարելով, որ Հայաստանը 2018-ի գարուն կմտնի առանց այդ սին արձանագրությունների:

Այդ արձանագրություններն, ըստ պատմաբանի, երկու նպատակ ունեին`դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանի բացում: Երկուսն էլ չիրականացան: Նա ասում է, որ չպետք է գերագնահատել այդ երկու նպատակները եւ հիշեցնում, որ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ եղել են դիվանագիտական հարաբերություններ, բայց դա չի խանգարել Թուրքիային`իր վարքագծում: Արա Պապյանը գտնում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում հերթական սրումը պետք է կարողանանք գոնե այս անգամ ճիշտ օգտագործել`առաջ մղելով Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Կարծում է, որ ՀՀ-ն պետք է ագրեսիվ քաղաքականություն վարի Թուրքիայի հետ, քանզի սահմանները խնդրագրերով չի բացվում:

Մանրամասները`տեսանյութում

ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանն, որը վերջերս Թուրքիայում ուսումնասիրություններ է իրականացրել այս թեմայով նկատեց, որ Թուրքիայում այս արձանագրություններն անգամ 2009 թվականին չէին քննարկում, առավել եւս հիշում: «Թուրքիայում հաճախ հարցնում են`ինչո՞ւ հայկական կողմը չի դիմում դատական ատյաններ`Ցեղասպանության մասով»,- հարց հնչեցրեց բանախոսը: Նա չգիտե` դա ճիշտ ճանապարհ է, թե սխալ: Գեւորգ Մելիքյանը համամիտ է`Թուրքիայում զբաղված են իրենց ներքին խնդիրներով եւ համենայնդեպս մինչեւ այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունները, հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձ չի լինի: Իր կարծիքով՝ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեց արձանագրությունները, որովհետեւ ցանկանում է մինչեւ վարչապետի պաշտոնը ստանձնելը մաքրել հայ-թուրքական արձանագրությունների բիծը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031