Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը բնական է համարում Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Նրա խոսքերով՝ ՌԴ-ն խոշոր երկիր է, դարեր շարունակ ազդեցության ոլորտ է ունեցել, որտեղ գտնվել են եւ Ադրբեջանը եւ Հայաստանը: Իսկ ՌԴ-ն, ըստ Վարդան Բոստանջյանի, կցանկանա, որ իր ազդեցության շրջանակները չփոքրանան, հետեւաբար ոչ միայն Հայաստանին պետք է ամրագրի որպես ռազմավարական ընկեր, այլ նաեւ Ադրբեջանին, քանի որ նա ռեսուրսներով հարուստ երկիր է. «Քաղաքականության մեջ չկա այն մոտեցումը, որ այս մի երկրին շատ եմ սիրում, այն մյուսին՝ քիչ: Կան շահեր, եւ ես բնական եմ համարում ՌԴ կեցվածքը, մոտեցումը : Եթե Ռուսաստանին հաջողվի ազդեցության ոլորտի պահպանության առումով, այդ նույն հզոր երկիրը գրեթե կբացառի ընդհարումը, եւ թույլ չի տա, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Բոստանջյանը:
Այսօր տնտեսագետ պատգամավորն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում Հայաստանում նկատվող թանկացումներին՝ նշելով, որ երեւույթն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ. «Օլիգոպոլ ցանկությունները եւ մոնոպոլ նկրտումները Հայաստանում գերակայում են, ինչը բերում է մի շարք բացասական հետևանքների, ինչպես օրինակ՝ ապրանքների գների բարձրացման: Տնտեսվարողները մշտապես շահ են հետապնդում: Մենք կոլապսային վիճակում հայտնված մի երկիր ենք»։ Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ Հայաստանում լուրջ խնդիր է ստվերային տնտեսությունը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































