Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանը կրկին հեռացվեց նիստերի դահլիճից (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2017 19:50

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի սանկցիայի ժամկետը լրացավ, եւ նրան բերեցին դատարան: Սաֆարյանը կրկին դժգոհեց, որ իր պաշտպան Տիգրան Եգորյանը ներկա չէր եւ դատավորին ասաց. «Եթե ձեւի համար եք ինձ կանչելո՞ւ, ինչու եք կանչում»:

Սաֆարյանը շարունակեց դժգոհել եւ տեղից խոսել, ինչի համար կրկին սանկցիայի ենթարկվեց եւ հեռացվեց նիստերի դահլիճից չորս ժամով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մյուս ուրբաթ՝ 11 00-ին:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031