Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ոչ մարտական կորուստը ադրբեջանական բանակում. razm.info

Հոկտեմբեր 14,2017 22:14

Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu): Զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:

Ըստ աղբյուրի՝ զինծառայողը 21 տարեկան էր, ծնվել էր 1996-ի օգոստոսի 29-ին Գյանջա քաղաքում: Բանակ էր զորակոչվել 2017-ի հուլիսին:

Meydan TV պնդմամբ՝ զինծառայողի եղբայրը՝ Հիքմեթ Ռզաևը հաստատել է այս տեղեկությունը: Ըստ նրա՝ հոկտեմբերի 12-ին զանգահարել են և հայտնել, որ եղբայրը ինքնասպան է եղել: Հիքմեթ Ռզաևը նաև հայտնել է, որ միջադեպից 3 օր առաջ այցելել է եղբորը և ոչ մի խնդիր չի նկատել այդ ժամանակ:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել զինծառայողի կորստի մասին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031