Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս սահմանապահները խափանել են գառան դմակի մաքսանենգությունը

Նոյեմբեր 01,2017 10:58 Share

Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողները հոկտեմբերի 30-ին Արաքս գետի ափին, պետական ​​սահմանին, գտել են ավելի քան 40 պոլիէթիլենային տոպրակ՝ գառան դմակով լի։

Հայտնաբերված «ապրանքի» ընդհանուր քաշն ավելի քան 1700 կգ է:
Ստուգումների արդյունքում դեպքի վայրում, թփերի մեջ գտնվել է նաև նոր ռետինե նավակ եւ պարան։

Ըստ նախնական տվյալների, անհայտ անձինք ծրագրել են մաքսանենգ ճանապարհով «ապրանքն» անցկացնել սահմանով։
Դեպքի վայր են հրավիրվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Ներկայումս իրավասու մարմինները մի շարք միջոցառումներ են ձեռնարկել՝ հայտնաբերելու այն անձանց, որոնք կարող են ներգրավված լինել գործում։

 

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մամուլի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել