Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատիվ Մոլդովայի նախագահի տրվել է պաշտոնական ընդունելություն

Նոյեմբեր 09,2017 21:35

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ նախագահներ Սարգսյանը և Դոդոնը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով:

Նախագահներն անդրադարձել են Մոլդովայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման ներուժին և հեռանկարին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-մոլդովական բարեկամության ամրապնդման գործում Մոլդովայի հայ համայնքի զգալի դերակատարությանը:

Երկու երկրների նախագահները վերահաստատել են միջպետական հարաբերությունները զարգացնելու և համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվորեն առաջ շարժվելու, նախանշած համատեղ ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու պատրաստակամությունը՝ բաժակ բարձրացնելով Հայաստանի և Մոլդովայի բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման, երկու պետությունների ու ժողովուրդների խաղաղության և բարօրության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930