Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյան. «Նման խաղերը շատ կարեւոր են»

Նոյեմբեր 09,2017 21:50 Share

Հայաստան-Բելառուս ընկերական հետխաղային ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետորսյանը նշեց, որ այսպիսի խաղերը շատ կարեւոր են եւ որ իր համար կարեւորը նոր ֆուտբոլիստների փորձարկումներն էին:

«Կարեւոր էր միջազգային խաղում տեսնել Հայաստանի առաջնությունում հանդես եկողներին: Կարծում եմ, որ վատ չստացվեց»,-ասաց գլխավոր մարզիչը:

Արթուր Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը շարունակելու է աշխատել հավաքականում. «Երկարացնելու եմ պայմանագրիս ժամկետը եւս երկու տարի: Իմ ու թիմի առջեւ խնդիր է դրված հաջորդ տարի Ազգերի լիգայում հաջող հանդես գալ, կարողանալ դուրս գալ խմբային փուլից: Երկու հայ ֆուտբոլիստ կա արտերկրում հանդես եկող, որոնց խաղին կցանկանայի անձամբ ներկա լինել  ու խոսել հավաքականում հանդես գալու համար», – ասաց մարզիչը, բայց կոնկրետ անուններ չտվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել