Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունից ներկայացրել են Սուսան Տոնոյանին աշխատանքից ազատելու հիմքերը. aysor.am

Նոյեմբեր 11,2017 10:41 Share

Փորձելով ճշտել, թե ի՞նչ հիմքով է Սուսան Տոնոյանը ազատվել իր պաշտոնից և արդյոք այդ գործընթացը եղել է օրինական, գրավոր հարցում է ուղարկվել կառավարություն:

ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են հետևյալը. «Նշանակման և ազատման գործընթացն իրականցվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը:

Քաղծառայության խորհրդի 2004թ. մայիսի 31-ի N436-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի համաձայն՝ «Ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվում է քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման դեպքում»:

Վարչապետի՝ 2017թ. նոյեմբերի 9-ի 1292 – Ա որոշմամբ թափուր պաշտոնի նշանակման հիմքը վերացվել է, քանի որ օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ, որին կարող էր մասնակցել նաև վարչության պետի նախկին պաշտոնակատարը: Մրցույթը կազմակերպվել է բաց, մասնակցելու հայտ է ներկայացրել 3 թեկնածու, և հաղթած երկու թեկնածուներից մեկը սահմանված կարգով նշանակվել է այդ պաշտոնում»:

Նկատենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են հետևյալը՝ «1. Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, քաղաքացիական ծառայության խորհրդի նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930