Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանի համար շտապօգնություն կանչեցին

Նոյեմբեր 15,2017 13:39

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն է՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Մեկնարկին Մակյանը կողմերին տեղեկացրեց, որ ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») ինքնազգացողությունը վատացել է, կանչել են շտապօգնություն:

Նիստն ընդմիջվեց, որպեսզի Խանդոյանը բուժօգնություն ստանա, ապա դատավորը կրկին կողմերին տեղեկացրեց` բժիշկը հայտնել է, որ Խանդոյանը գլխացավեր ունի. «Ըստ տեղեկանքի՝ նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել»:

Նիստերի դահլիճում գտնվող Խանդոյանն էլ դատավորի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ արդեն լավ է զգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930