Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ, թե չէ՝ թույլ տվեք, որ իմ մտածածը ներսս մնա». Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանին

Նոյեմբեր 15,2017 17:39

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց: Նա նախ մեջբերեց Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին Կարեն Կարապետյանի խոսքերից եւ ասաց. «Մենք բոլորս, նաեւ Սերժ Սարգսյանը մարդ է, համենայնդեպս, ԱԺ-ում շրջանառության մեջ դրված չէ Սերժ Սարգսյանին որպես Աստված հռչակելու մասին օրենքի նախագիծը: Աստված բոլորին երկար կյանք տա, բայց եթե մարդուն մի բան պատահեց, դուք մտածում եք «ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»:

Հետո Փաշինյանը հարցրեց՝ եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինչպե՞ս Դուք էիք ակնարկում, որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում նրան փոխարինել, արդյոք սա դավադրությո՞ւն է՝ մեր ազնիվ ցեղի նկատմամբ: Եվ սա ձեզ չի՞ հիշեցնում մի հայտնի պատմություն, երբ հարեւան երկրում ցույց են տալիս Բրեժնեւին եւ ասում՝ Кто сказал что Ильич умер вот он стоит перед вами»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ ինչ ասել է, հիմա էլ նույն կարծիքի է, ինչ ասել է ՀՀ առաջին դեմքի հետ կապված, ասել է, որ ՀՀԿ-ն կորոշի, իսկ Բրեժնեւի վերաբերյալ նա ասաց, որ չգիտի ինչ պատասխանի:

Փաշինյանն ասաց. «Ես չգիտեմ ՀՀԿ-ում ոնց եք պատրաստվում այդ պրոցեդուրան անել, եթե Շարմազանովը առաջադրեց Սերժ Սարգսյանին՝ որպես վարչապետի թեկնածու, դուք ինքներդ պատրաստվո՞ւմ եք ձեզ առաջադրել՝ որպես վարչապետի թեկնածու»: Նա հետաքրքրվեց՝ եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, սա նշանակում է դուք կբավարարվեք փոխվարչապետի պաշտոնո՞վ, թե՞ գուցե վերադառնաք Մոսկվա:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դուք իմ փոխարեն պատասխանում եք: Շատ պարզ հայեցակարգ է: ՀՀԿ-ն պետք է առաջադրի թեկնածու: Իսկ թե ես իմ թեկնածությունը կառաջադրեմ, թե չէ՝ թույլ տվեք, որ իմ մտածածը ներսս մնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930