Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանք փնտրողների թիվը Վայոց ձորի մարզում կազմում է 1,8 հազար մարդ. «Փաստ»

Նոյեմբեր 30,2017 12:29

Զբաղվածության պետական գործակալության տվյալներով` 2017 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Վայոց ձորի մարզում կազմում է 1,8 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 13%-ով։ Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 69,7%-ը կամ 1,3 հազար մարդ։ Այս մասին «Փաստ» օրաթերթին տեղեկացրեցին Զբաղվածության պետական գործակալությունից։

Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 17,2%-ով։ Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմում է 66%, երիտասարդներինը՝ 27,5%, հաշմանդամություն ունեցողներինը՝ 8,9%, իսկ գյուղաբնակներինը՝ 52,4%։

Մարզում հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13,4%-ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները՝ 14%-ը։ Արհեստագործական կրթություն ունեցողներից գործազուրկ են 5,8%-ը։ Աշխատանք չունեցողների 63,9%-ը միջնակարգ կրթություն ունեցողներն են, իսկ տարրական կրթություն ունեցողներից 2,9%-ն է գործազուրկ։

Վայոց ձորում 16-29 տարեկանները գործազուրկների 27,5%-ն են կազմում։ 30-44 տարեկանների 39%-ը մարզում աշխատանքի կարիք ունի։ 45-54 տարեկանները գործազուրկների 20%-ն են կազմում։ 50-ից բարձր տարիքի անձանց 13,5%-ի զբաղվածության հարցը մնում է չլուծված։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930