Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանի հայցն ընդդեմ ոստիկանության`մերժվեց

Դեկտեմբեր 27,2017 19:22

ՀՀ վարչական դատարանն այսօր դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ մերժեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հայցն ընդդեմ ոստիկանության:

Վարուժան Ավետիսյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները`2015թ.( 2016թ) դեկտեմբերի 31-ի գիշերը, Ազատության հրապարակում քաղաքացիների հավաքի ժամանակ, որը կազմակերպել է ինքը: Հիշեցնենք, այդ օրն ընդդիմադիրները փորձում էին Ազատության հրապարակում այլընտրանքային տոնածառ տեղադրել: Ոստիկանությունը թույլ չտվեց: Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը սույն գործով դատապարտվեց երկու տարի ազատազրկման:

Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի համար զարմանալի չէ դատարանի այս որոշումը: Ասում է`դատավորը նախապես իր դիրքորոշումը հայտնել էր: Նկատի ունի այն, որ հայցադիմումն ընդունելու հարցի քննարկման ժամանակ դատավորն ասել էր, որ ոստիկանների գործողություններում ոչ իրավաչափություն չկա:

Տիգրան Հայրապետյանն ասում է դիմելու ենք ՄԻԵԴ: Այդ պատճառով էլ համբերատար անցնում են հայաստանյան դատական ատյաններով,  որպեսզի ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարությունը չասի`ոստիկանների գործողությունները չեն վիճարկվել:

Պաշտպանը նկատում է`Գեւորգ Սաֆարյանի բոլոր իրավունքները խախտվել են: Իր համար հետաքրքիրն այն է, թե ինչպիսի՞ հիմնավորումներով են մերժել: Դա հստակ կլինի, երբ որոշման գրավոր օրինակը կստանա: «Ոստիկանություն, ըստ էության, ընդունեց, որ տոնածառ չդնելու մասին որոշում չի եղել ոչ մի պատկան ատյանի կողմից: Դատարանն էլ տեսավ տեսանյութը`թե ինչպե՞ս են ոստիկանները ծեծում քաղաքացիներին: Եթե սա պետք է իրավաչափ համարի`սա դատարան է, թե՞…»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031