Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Գյումրիում․ 5 վիրավորի տեղափոխել են հիվանդանոց

Դեկտեմբեր 28,2017 20:40

Քիչ առաջ Գյումրու Տերյան փողոցի վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում 5 հոգի վիրավորվել են: Նրանց մարմնական տարբեր վնասվածքներով, բազմակի տրավմաներով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

Aravot.am-ը ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից տեղեկացավ, որ բախվել են 3 մեքենաներ՝ երկուսը «Մերսեդես», մեկը՝ «06» մակնիշի։ «Ահազանգը ստացել ենք շտապօգնությունից 18․35-ի սահմաններում, որ բախվել են երեք մեքենա՝ երկուսը «Մերսեդես», մեկը՝ «06» մակնիշի, որի  արդյունքում հինգ հոգի տեղափոխվել են հիվանդանոց», -մեզ փոխանցեց Էդգար Ջանոյանը։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ  նրանք հիվանդանոց են տեղափոխվել տարբեր մարմնական վնասվածքներով, բազմակի տրավմաներով՝ քացախափոսերի ու վեգոսկրի կոտրվածքով։ Ամենածանրը նրանից մեկի վիճակն է, որին տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք․ նա ստացել է դեմքի քերծվածքներ, գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում։

5 վիրավորներից միայն մեկն է տարեց, մյուսները երիտասարդ տղաներ են, գանգուղեղային փակ վնասվածք ստացածը ևս երիտասարդ է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031