Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում բողոքի ցույց է անցկացվել իշխանությունների դեմ. «Ազատություն» ռադիոկայան

Դեկտեմբեր 29,2017 21:10

«Ազատություն» ռադիոկայանԻրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ՝ «Մա՛հ բռնապետին, ժողովուրդը տառապում է աղքատության մեջ», «Առաջնորդն իրեն աստծո տեղ է դրել» կարգախոսներով:

Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերի համաձայն, ցուցարարների թիրախում են եղել թե՛ նախագահ Հասան Ռոհանին, թե՛ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, թեև անուններ չեն հնչել:

Մեկ օր առաջ էլ Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մաշհադում էր զանգվածային ցույց կազմակերպվել թանկացումների դեմ։ Ըստ հաղորդումների, տեղում որոշ ապրանքատեսակներ վերջին օրերին թանկացել են մինչև քառասուն տոկոսով:

Արձագանքելով բողոքի այս ալիքին՝ պաշտոնյաներն այսօր սպառնացել են ուժ կիրառել ապօրինի հավաքները ցրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031