Լրահոս
Օրվա լրահոսը

Mercedes-ը մխրճվել է բետոնե հատվածի մեջ. shamshyan.com

Դեկտեմբեր 30,2017 11:23

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդը Mercedes մակնիշի 10 ՕԼ 494 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Մինչ ոստիկանները կճշտեին վարորդի ինքնությունը, դեպքի վայրում գտնվող մի տղամարդ փորձում էր ՃՈ աշխատակիցներին համոզել, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի ՃՈ պահպանվող հատուկ տարածք՝ ասելով, որ «ինքը քաղաքի տղա է», ու եթե հետաքրքրվեն, թե ով է Քյարփինջ Հասանը, ապա իրեն կասեն։ Մի պահ էլ, չգիտես ինչու, սկսեց դժգոհել, թե ինչու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանապարհի այս հատվածը բետոնե արգելապատնեշ դրել։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ վարորդը նրա ընկերն է։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031