Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս

Դեկտեմբեր 30,2017 13:42

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավանդույթի համաձայն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս են այցելել նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ:

Գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և սպայական կազմին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին մաղթել է բարի ծառայություն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր ու պատասխանատու առաքելությունը` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպանեցին` անձնվեր ծառայության համար:

«Սիրելի զինվորներ և սպաներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ և մաղթում եմ բարի ծառայություն: Թող 2018 թվականը, նախ և առաջ լինի խաղաղության տարի: Վստահ եղեք, որ հայրենիքը, հարազատ քաղաքը եղել, շարունակելու է լինել բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին և մենք անելու ենք ամեն ինչ՝ բանակ-հասարակություն կապի շարունակական ամրապնդման ուղղությամբ», – նշել է Տարոն Մարգարյանը:
ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության և հետևողականության համար, ընդգծել է, որ նման վերաբերմունքն իսկապես ոգևորիչ է ու կարևոր:

Նախատոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետի կողմից զորամասին նվիրվել են հեռուստացույցներ, համակարգիչներ, զինվորներին էլ՝ ամանորյա նվերներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031