Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա նվեր՝ Գյումրիի անապահով ընտանիքին

Դեկտեմբեր 30,2017 17:21

Դեկտեմբերի 30-ին Գյումրիում տեղի ունեցավ բնակարանի բանալիների հանձնման արարողություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Կամչատկայի հայկական համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը:

Տարեմուտի այս գեղեցիկ նվերը նախատեսված էր 4 երեխաների մայր Ռուզաննա Վանյանի ընտանիքի համար: Նվերը Կամչատկայի հայ համայնքի կողմից հանձնեց համայնքի ղեկավար, բարերար Արթուր Խաչատրյանը:

Բարձր գնահատելով ծագումով գյումրեցի Արթուր Խաչատրյանի գործունեությունը՝ նախարարը մասնավորապես նշեց. «Գովելի է, որ այժմ ապրելով հարազատ քաղաքից հեռու՝ Արթուր Խաչատրյանը չի մոռանում իր արմատների մասին, փորձում է օգնել դեռևս տնակներում բնակվող մեր հայրենակիցներին: Արթուրն իր հնարավորություններն ու ընդունակությունները ներդրել է նաև Կամչատկայի հայկական համայնքի կազմակերպման և համախմբման գործում, և ես ուրախ եմ, որ այս բնակարանը ամանորյա հրաշալի նվեր դարձավ Վանյանների ընտանիքի համար: Տիկին Ռուզաննան ամուսնու մահից հետո իր փխրուն ուսերին կրել է ընտանիքի հոգսը, կրթել և դաստիարակել 4 երեխաների, որոնցից ավագը այժմ կատարում է իր քաղաքացիական պարտքը և ծառայում Հայոց բանակում»:

Ռուզաննա Վանյանը շնորհակալություն հայտնեց մեծ անակնկալի համար, որն իր ընտանիքի վաղեմի երազանքն էր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031