Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի հրամաններով մի շարք ոստիկանապետեր պաշտոնանկ են եղել. shamshyan.com

Հունվար 30,2018 21:07

shamshyan.com. Այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել Ոստիկանության կենտրոնական ապարատում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով՝ Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել Ոստիկանության կադրերի ռեզերվ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Մինասյանը նշանակվել է Ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Վազգեն Թորոսյանը ազատվել է Ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Գագիկ Չիբուխչյանը նշանակվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Հակոբյանը:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Խաչիկ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Վայքի բաժնի պետը:

Ազատվել են նաև Ոստիկանության Սյունիքի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031