Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալուհին փորձում է հայերեն սովորել

Մարտ 07,2018 22:55

32-ամյա իտալուհի Ֆեդերիկա Պալացցին 9 ամիս առաջ ամուսնու հետ Հռոմից տեղափոխվել է Հայաստան: Ամուսինը Կապանում ստեղծել է պիցցայի արտադրության սեփական գործարանը:

«Ես սովորում եմ հայերեն, որովհետև իմ ամուսնու… ամուսնով… ամուսնի… ամուսինն աշխատում է Հայաստանում»:

«Հայերենը շատ դժվար լեզու է, ոչ մի կերպ չեմ կարողանում իմը դարձնել: Չորս ամիսից եմ սովորում այս լեզուն»: Ուսուցչուհին ուղղում է՝ «ամիս», իսկ Ֆեդերիկան արագ կրկնում է նոր ուղղված նախադասությունը:

«Բացի հայերենից գիտեմ նաև անգլերեն ու ռուսերեն, բայց հայերենի մեջ ինձ դուր է գալիս հանդարտությունը. նյարդայնացնող լեզու չէ»:

Ֆեդերիկայի ուսուցչուհին՝ Պետրոսյան Լորետան, պատմում է, որ Ֆեդերիկայի համար ամենաբարդը «ր» տառն արտասանելն է.

«Միշտ «ր» տառը «ռ» է արտասանում: Դե, պատկերացրեք՝ ինչ է ստացվում, երբ փորձում է ասել «որպես», «որակ» «որ» և այլն: Զվարճալի պատմությունները շատ են, օրինակ, մի օր «թոռնիկ» բառը կարդաց «պոռնիկ»:

Հայերեն սովորելու չորս ամիսների ընթացքում Ֆեդերիկայի հաստափոր տետրը արդեն լցվել էր զանազան վարժություններով, թարգմանություններով ու անծանոթ բառերով:

«Ես չկարողացա հրաժարվել հայերեն սովորելուց, որովհետև մի ամբողջ ամիս միայն այբուբենի վրա ծախսելուց հետո ափսոսացի ջանքերս: Շարունակելու եմ դասերս: Ինձ այս լեզուն պետք է նաև Հայաստանում ապրելու համար: Հետագայում ուզում եմ այստեղ սեփական ռեստորան ունենալ», ժպտում է Ֆեդերիկան ու ուսուցչուհուն ցույց տալիս տնային առաջադրանքը…

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ես իտալերէն գրել-կարդալ-թարգմանել-երգել սորվեցայ 1 ամիսէն
    մինչ հայերէնը չսորվեցայ բայց անսահման հաճոյքով կը սորվեցնեմ 60 և աւելի տարիներէ ի վեր
    և չեմ ձանձրանար ,կեանքիս մեծագոյն զբաղանքն է որ հոգեկան երջանկութիւն կու տայ ;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031