Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում ցնծությամբ են ընդունել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը

Մայիս 08,2018 17:58 Share

Մայիսի 8-ին Իջեւան քաղաքի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում առկա մեծ մոնիտորին ցուցադրվել է ԱԺ նիստը: Ներկաները մեծ ոգեւորությամբ, բացականչություններով, ծափերով են ողջունել Ն. Փաշինյանի վարչապետ ընտրվելը:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի կենտրոնում երիտասարդները նախօրոք երաժշտական տեխնիկա են տեղադրել, Փաշինյանի ընտրվելուց հետո աշխույժ երաժշտություն են միացրել, շամպայնով շնորհավորել միմյանց:

Նրանց հետ Փաշինյանի ընտրվելը շնորհավորել է նաեւ գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Բերդավան գյուղի ֆեսյբուքյան էջից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել