Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը սպասում է Փաշինյանի կառավարության ծրագրին

Մայիս 08,2018 22:21 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ տնտեսական մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը համարում է նախընտրական ելույթ եւ տնտեսական ոլորտում նրա  մատնանշած առաջնահերթությունների ու փոփոխությունների մասին չի շտապում գնահատականներ տալ:

«Կառավարության գործունեության ծրագիրն այն փաստաթուղթն է, որի վերաբերյալ արժե դատողություններ անել, որովհետեւ այն ելույթը, որ Նիկոլ Փաշինյանն ունեցավ, նախընտրական ելույթ էր, իր խորությամբ ու հիմնավորվածությամբ նույն փաստաթուղթը չէր:

Պետք  է թիմ աշխատի, ներկայացնի կառավարության ծրագիրը»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացրեց այն առաջնահերթությունները, որոնք իր վարչապետ ընտրվելու դեպքում պատրաստվում է  կյանքի կոչել տնտեսական ու մի շարք այլ ոլորտներում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: