Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի եւ Հայաստանի ղեկավարներն ուղեւորվել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին

Մայիս 09,2018 14:51

Մայիսի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ  դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Այնուհետեւ Արցախի եւ Հայաստանի ղեկավարներն ուղեւորվել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ներկա են գտնվել դրամի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր սփյուռքից եւ արտերկրից:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031