Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ է Վարդան Ավետիսյանին համեմատել Սեյրան Սարոյանի հետ». Ազատամարտիկ Ալլա Նիկողոսյանը՝ Արշալույս Գուլյանին

Հունիս 27,2018 22:30

Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանի՝ Aravot.am-ին տված հարցազրույցին այլ կայքում արձագանքել էր Ղեւոնդ Հովհաննիսյանի այրի Արշալույս Գուլյանը, մասնավորապես նշելով. «Մեր լավագույն, բոլորի կողմից սիրված գեներալ Սեյրան Սարոյանին բոլորն են հարգում: Ես ոչ թե իմ անունից եմ խոսում, այլ սեւազգեստ բազմաթիվ կանանց: Կարո՞ղ ես ասել, թե ինչ է նա թալանել բանակից»: Բացի այդ, կային նաեւ մեղադրանքներ Վարդան Ավետիսյանի հասցեին:

Այդ գրառմանն արձագանքել է ազատամարտիկ Ալլա Նիկողոսյանը.

«Ճանաչելով Վարդան Ավետիսյանին և Սեյրան Սարոյանին ուզում եմ անկեղծ ու արդարացի կարծիք հայտնել, քանի որ, ինքս ՝ Ալլա Նիկողոսյանս զոհված ազատամարտիկի այրի եմ արցախյան պատերազմի մասնակից բժիշկ ազատամարտիկ և 15 տարուց ավելի զբաղված եմ հանրային գործունեությամբ, մասնավորապես՝ զոհվածների մայրերին, այրիներին, ազատամարտիկներին օգնություն ցուցաբերելու, նրանց աջակցելու և այլ բնույթի ռազմահայրենասիրական միջոցառումների ծրագրերի կազմակերպմամբ: Ինչպես նաև կանգնելով հայոց բանակի կողքին աջակցելով բանակաշինության վեհ գործընթացին, ցավ եմ ապրում տեսնելով, թե ինչպես է փորձվում հանրային ընկալման ու նենգափոխման ներկայացնել իրական ճշմարտությունը և արդարությունը : Մենք գիտենք այս մարդկանց թե՛ հոգևոր, թե՛ գիտական և թե՛ արցախյան պատերազմում ներդրած անձնական ավանդի և առաքելությունների մասին: Ամոթ է նույնիսկ արցախյան պատերազմում ցուցաբերած մասնակցության համար Վարդան Ավետիսյանին համեմատել Սեյրան Սարոյանի հետ, ով մասնակիորեն բացառությամբ Քելբաջարի 2-րդ օպերացիայից, բացառապես ոչ մի տեղ չի կռվել, դրա մասին վկայում են Արցախում կռված բոլոր տղաները:

Մենք գիտենք այս երկու զինվորականների գաղափարական և բարոյական տարբերությունների մասին: Ի դեպ, Վ.Ավետիսյանի գեներալ դառնալը նրա ռազմական կենսագրության պատրաստվածության մակարդակի, վաստակի և զբաղեցրած պաշտոնի հասանելիքով է դրսևորված:

Թե՛ 1999թ հոկտեմբերի 29-ի և թե՛ դրանից հետո Մանվել Գրիգորյանի հետևից ընկած ասֆալտաընդվզումներով հերոսանալու, իսկ հետագայում գեներալ դառնալու և պաշտոն ստանալու համաձայնությամբ է պայմանավորված: Ինչ վերաբերվում է անհարկի զրպարտանքներին, այն է ինչ-որ հեռուստացույցների, ընտրությունների և այլնի մասին ապա մենք՝ այրիներս և ազատամարտիկներս չենք կասկածում դատական ատյանների սկզբունքայնության, և արդար դատավճռի կայացմանը:

Այնպես որ գեներալի անմեղությունը նույն տրամադրվածությամբ է արդարացված, ինչքան ձեր հրապարակած նյութի ողջ զրպարտությունն է: Ընտրությունների մասով կասեմ, որ Ս. Սարոյանը ոչ այնքան պակաս ակտիվ է եղել, որքան Վ.Ավետիսյանը: Տիկին Գուլյան, ցանկանում եմ մի հարց տալ Ձեզ՝ դուք երբևիցե շփվե՞լ եք գեներալ Ավետիսյանի հետ, թե միայն սարոյանների մակարդակում եք շողշողացել: Զարմանալի է, որ այս տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չենք հանդիպել Ս.Սարոյանի օգնություններին: Մինչդեռ Վ.Ավետիսյանի պարագայում հազարավոր միջոցառումներով կարող ենք օրինակներ բերել: Դուք մեղք եք գործում առավել ևս Ձեր զավեշտալի ուլտիմատումներով, չեք էլ կարող պատկերացնել, թե ինչքան բաներ կան գեներալ Սարոյանի անվան հետ կապված: Տիկին Գուլյան՝ Ղեւոնդի կին, մենք քրիստոնյա ազգ ենք և երբեք մեզ թույլ չենք տա ննջեցյալների անվան հետ կապված ինչ-որ ավելորդություններ խոսել՝ դա մերը չէ : Հուսով եմ դուք ինձ շատ լավ հասկացաք»:

Ազատամարտիկ Ալլա Նիկողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930