Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դիլիջանում 100 միլիոն դրամ ներդրումով հանգստի նոր գոտի կստեղծվի

Հուլիս 09,2018 19:41

2018թ. հունիսի 18-ին Դիլիջան համայնքի ավագանին որոշում է ընդունել հավանություն տալ Դիլիջանի զարգացման երկարաժամկետ ներդրումային ծրագրերի շրջանակներում «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության մոտ 100 մլն ՀՀ դրամ արժողությամբ «Այգի եւ հանգստի գոտի Դիլիջանում» անվանմամբ նոր ներդրումային ծրագրին: Այդ ընկերությունը նախատեսում է ծրագիրն իրականացնել Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/1, 23/2, 23/3, 23/4, 23/5, 23/6 և 23/7 հասցեների 10.67հա ընդհանուր մակերեսով տարածքում՝ նշված հասցեներով հողամասերի վարձակալության եւ սեփականության իրավունքները ձեռք բերելուց հետո: Ներկայացված ծրագրով նախատեսվում է փոքր ճարտարապետական ձեւերի, լանդշաֆտային ճարտարապետության համաշխարհային փորձի կիրառմամբ տարածքը վերածել համայնքի բնակիչների, այցելուների եւ զբոսաշրջիկների ակտիվ ու պասիվ հանգստի, ժամանցի եւ սպորտային կյանքի կազմակերպման, էկոտուրիզմի միջազգային չափանիշներին համապատասխան վայր: Ավագանու նշված որոշմանը կողմ է քվեարկել Դիլիջանի ավագանու 7, դեմ՝ 3 անդամ:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանից տեղեկացանք, որ վերոհիշյալ տարածքները վարձակալության եւ սեփականության իրավունքով պատկանել են «Հովնանյան ինթերնեյշնլ» ընկերությունը,որը չի իրականացնել Դիլիջանում հանգստի գոտի ստեղծելու իր ծրագիրը, այժմ այդ գործը փոխանցում է «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031