Լրահոս
Օրվա լրահոսը

Ու գիտե՞ք հիմա ինչով եմ զբաղված. Գյումրու ոստիկանության հետաքննիչին բացատրություն եմ տալիս. Վահան Թումասյան

Օգոստոս 06,2018 23:13

Ու գիտե՞ք հիմա ինչով եմ զբաղված: Գյումրու ոստիկանության հետաքննիչին բացատրություն եմ տալիս, թե ինչ հիմքով ենք 3 մանկահասակ երեխաներով մի կիսաքանդ դոմիկում բնակվող ընտանիքին 3 սենյականոց նորակառույց բնակարան նվիրել և բնականաբար աղբանոցների վերածված դոմիկները քանդել և համայնքապատկան տարածքը մաքրել: Կարծես հանցագործություն եմ արել:

Հիմա այդ խեղճ ու կրակ ընտանիքի հարազատները, ովքեր դեռևս 20 տարի առաջ բնակարան ստացել, սակայն դոմիկը չեն քանդել, այլ նվիրել են իրենց քրոջ որդուն, իրենք էլ մշտական բնակության են մեկնել ՌԴ և այդ երկրի քաղաքացի են վաղուց… հիմա բողոքել են, որ

  1. ինչու է քանդվել առնետի բուն դոմիկը, այն դեպքում, որ դեռևս 20 տարի առաջ պետք է քանդված լիներ,
  2. այդ բնակարանից բաժին են պահանջում և այլն:

Դէ հիմա արի և Գյումրին ազատիր դոմիկներից:

Վահան ԹՈՒՄԱՍՅԱՆ

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031