Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պարզել Գերմանական ինստիտուտը տաքացվող ծխախոտային արտադրանքի մասին

Օգոստոս 07,2018 14:06

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մարդիկ ավելի ու ավելի ուշադիր են սեփական առողջության նկատմամբ: Այդ մասին վկայում են էկոլոգիապես մաքուր սննդի և խնամքի միջոցների խանութների, քաղաքից դուրս գնված բնակարանների ու նույնիսկ գյուղ տեղափոխվելու ցանկացողների աճող թվերը: Մարդիկ փորձում են պակասեցնել վնասակար ազդեցությունները օրգանիզմի վրա և հենց այս համատեքստում էլ, որպես առաջնային թիրախներից մեկն ընտրել են ծխախոտը: Անհնար է չնկատել քաղաքում լայն տարածում ստացած նիկոտին մատակարարող տարատեսակ սարքերը: Սրճարաններում ու փողոցներում կարելի է տեսնել մարդկանց, որոնք բանավիճում են այդ սարքերի՝ սիգարետի համեմատ ավելի կամ պակաս վնասակար լինելու մասին։ Ոմանք վստահ են՝ նույն բանն է, ոմանք հակառակվում են՝ ավելի քիչ է վնասում, երրորդները թե՝ սիգարետից էլ է վնաս, մի խումբն էլ քիչ է մնում փաստի, որ տաքացնող սարքերը առողջարար են։ Վերջինը ծայրահեղ վիճելի պնդում է․ դժվար է պատկերացնել նիկոտին պարունակող արտադրանք, որը մարդուն չվնասի, ուր մնաց թե առողջարար լինի։

Այստեղ, թերևս ռիսկերը նվազագույնին հասցնելու մասին պետք է խոսվի: Փորձենք հասկանալ խնդիրը:

Ծխախոտի ծխի վնասակարությունը նվազեցնելու փորձերը սկսվել են դեռ 1960-ականներին: Սկզբնական ռազմավարություններն ուղղված էին ավանդական ծխախոտի վնասակարության մակարդակի նվազեցմանը (Baker et al., 2004; Hoffmann et al., 2001): Հետագայում, երբ պարզ դարձավ, որ ծխախոտի ծխի առավել վտանգավոր միացությունները ձևավորվում են այրման հետևանքով, գիտնականները սկսեցին աշխատանքներ տանել ավելի ցածր ջերմաստիճանի միջոցով վնասակարության նվազեցման ուղղությամբ: Ռիսկի գնահատման տեսանկյունից կարևոր է հաստատել վնասակար նյութերի և նիկոտինի այն նվազագույն մակարդակը, որը հնարավոր է ապահովել նորարար կամ վերամշակված ծխախոտային արտադրանքի միջոցով:

Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտի (BfR) “Թունաբանության արխիվներ” պարբերականում հրապարակված ուսումնասիրության[1] արդյունքներով հաստատվել է, որ տաքացման համակարգերի արտանետած գոլորշում հիմնական քաղցկեղածին տարրերի մակարդակը՝ ավանդական ծխախոտի ծխի հետ համեմատած զգալիորեն քիչ է: Արտադրող կազմակերպությունների պնդումն այն մասին, որ գոլորշու մեջ ուսումնասիրված վնասակար և պոտենցիալ վնասակար 9 տարրերի մակարդակը 80%-ից մինչև 99-ով նվազում են, նույնպես իրական է: Սա, բնականաբար, հանգեցնում է առողջապահական ռիսկերի զգալի նվազեցմանը, ինչը, այնուամենայնիվ, չի նշանակում նրանց իսպառ բացակայությունը:

Զեկույցում հիշեցվում է, որ խեժը դա ավանդական սիգարետի ծխի՝ նիկոտինից ու ջրից զուրկ պինդ մասնիկներն են։ Մասնագետները, չափելով տաքացվող ծխախոտային այլընտրանքային արտադրանքի գոլորշու մեջ նիկոտինից զուրկ չոր պինդ մասնիկների մակարդակները, նշել են, որ վերջիններիս ուղղակի համեմատությունը ավանդական ծխախոտի ծխի հետ կարող է թյուրըմբռնում առաջացնել։ Հաստատվել է, որ ուսումնասիրված տաքացվող արտադրանքի գոլորշու համեմատ ծխախոտի ծխի և խեժի մեջ առկա են զգալիորեն ավելի շատ վնասակար նյութեր: Բացի դրանից, ի տարբերություն ծխախոտի ծխի, տաքացվող ծխախոտի գոլորշու նիկոտինից զուրկ չոր պինդ մասնիկների մեջ զգալիորեն ավելի բարձր է խոնավեցնող բաղադրիչների պարունակությունը:

Ուսումնասիրության առաջատար հետազոտող Ֆրանկ Հենկլեր-Ստեֆանին նկատել է, որ BfR կարող է հաստատել, որ ծխախոտի տաքացման համակարգերը պարունակում են զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր իրենց գոլորշու մեջ և ակնկալում է, որ վնասակար նյութերի այս էական կրճատումն անդրադառնում է նաև առողջության վրա:

Ըստ գերմանացի մասնագետների, կարևոր է նաև հասկանալ այդ արտադրանքի երկարաժամկետ ազդեցությունը հանրային առողջության վրա:

Ծխախոտի և նիկոտին մատակարարող այլընտրանքային սարքերի մասով հարցերը շատ են, վեճերն ու քննադատություններն էլ: Բոլորը հասկանում են, որ ծխելը վնասակար է առողջությանը, և եթե իսկապես կան միջոցներ, որոնք վնասը կնվազեցնեն, կօգնեն նվազեցնել թոքերի քաղցկեղի կամ այլ հիվանդությունների ռիսկը, թերևս արժե ուսումնասիրել և անցում կատարել դրանց: Սակայն, սա բնավ չի նշանակում, որ այդ սարքերը լիովին անվնաս են. դա պետք է միշտ հիշել:

[1] https://link.springer.com/article/10.1007%2Fs00204-018-2215-y

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031