Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրովի փոխարինման հարցը ՀԱՊԿ ներքին քննարկումների դաշտում է

Օգոստոս 14,2018 14:18

«Հայաստանը նպատակ ունի տարանջատել ներպետական-իրավական դատական գործընթացները ՀԱՊԿ-ից, նաեւ՝ ապահովել եւ երաշխավորել ՀԱՊԿ քարտուղարության բնակական գործունեությունն ու դրա անխափանությունը»,-ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոփոխության գործընթացին, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ն նախաձեռնել է Խաչատուրովի փոխարինման գործընթացը, քանի որ Մարտի մեկի հայտնի գործով նրան մեղադրանք է առաջադրված՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Հարցին ի պատասխան, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ում քննարկում են, թե ով է փոխարինելու Յուրի Խաչատուրովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Աննա Նաղդալյանը նշեց. «Մենք նախաձեռնել ենք փոխարինելու գործընթաց, իսկ մնացած հարցերը ՀԱՊԿ ներքին քննարկումների դաշտում են: Դա ՀԱՊԿ խորհուրդը պետք է քննարկի»:

Աննա Նաղդալյանը նաեւ տեղեկացրեց, որ շուտով ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովն է լինելու, իսկ մինչ այդ Խաչատուրովի փոխարինման հարցով ներքին քննարկումներ են ընթանում. «Որոշումները կներկայացվեն ՀԱՊԿ խորհրդի հաստատմանը: Մինչեւ հոկտեմբեր բավականաչափ աշխատանք կա անելու՝ աշխատանքային քննարկումների ժամանակ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031