Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Միգուցե Ռոբերտ Քոչարյանը շատ կարեւոր բացահայտումներ էր անում»

Օգոստոս 14,2018 15:45

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը չի հասկանում` Նիկոլ Փաշինյանը հեղափոխականների՞ վարչապետ է, թե՞ հայ ժողովրդի: Ուստի, այսօր եւեթ նրանից ակնկալում է հստակություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանն ասաց «Տեսակետ» մամուլի ակումբում: Եթե Նիկոլ Փաշինյանը միայն հեղափոխականների վարչապետ է, Գառնիկ Իսագուլյանը իրեն կհասկանա, բայց բոլոր մնացածը, որ համաձայն չեն հեղափոխականների տեսակետների հետ, կարծում է «հայրենիքի դավաճան» կհայտարարվեն եւ հետապնդումներ ու հալածանքներ կսկսվեն նրանց դեմ:

«Ապրում ենք մի երկրում եւ մի իրավիճակում, որը ոմանց բնութագրմամբ դեռ հեղափոխության գործընթացի մեջ է եւ երկիր է, որը մոնոէթնիկ պետություն է. գործող իշխանության քմահաճույքով, սիրով, թե անգիտակցությամբ`բաժանվել է երկու մասի`հեղափոխականներ, որոնց կարելի է ամեն ինչ եւ իրենց ձեւակերպմամբ` հակահեղափոխականներ, որոնք ոչնչի իրավունք չունեն»,- ասաց բանախոսը: Ինքը երկար է մտածել, թե ի՞նչ տարրեր կային Նիկոլ Փաշինյանի իրականացրած թավշյա հեղափոխությունում: Զարգացումները ցույց են տալիս, որ նմանություններ կան չինական հեղափոխության մոդելի հետ: Հիշեցնում է, որ այդ հեղափոխության ընթացքում ներդրվեց «Կարմիր պահապանների»`«խունվեյբինների» ինստիտուտը: Դրանք խմբեր էին, որոնք ձեւավորվել էին տարբեր խուժանից եւ այն, ինչ չէր անում պետությունը, անում էին նրանք. անգամ դատարանների վճիռներ էին փոխում եւ կամայական վճիռներ կայացնում ու իրագործում:

Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանի`այսօր տապալված ասուլիսը Գառնիկ Իսագուլյանին հենց դա է հիշեցնում. «Դավիթ Պետրոսյանն ասում է, քանի որ խնդիրներ կան, իշխանությունները զբաղված են, մենք ենք անում…Եթե անգամ Քոչարյանն ամենավերջին հանցագործն է, նա իրավունք ունի խոսելու»:

Գառնիկ Իսագուլյանը պնդում է, թե գործող իշխանությունը շատ է վախենում Քոչարյանի խոսքից, բայց ըստ նրա՝ միգուցե այսօր նա այնպիսի հայտարարություն էր անում, որը կարեւոր բացահայտում էր. «Ինչո՞ւ եք վախենում ճշմարտությունից»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Գառնիկ Իսագուլյանին զարմացրել-զայրացրել է հատկապես քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանի եւ Ստեփան Սաֆարյանի մասնակցությունն այդ ցույցերին եւ նրանց հայտարարությունները: Հասկանում է, որ վերջիններս միգուցե ցանկանում են Նիկոլ Փաշինյանին մոտ լինել, բայց… Նաեւ հիշում է, որ ինքը եւ Ստեփան Գրիգորյանը Գերագույն խորհրդի պատգամավորներ էին, ինչպես է նա իրեն «ծնկաչոք» ասել, որ առանց ՌԴ-ի չենք կարող, որ ինքը պետք է գնա Մոսկվա, անելիք ունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea says:

    Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը որպես մեր ընդհանուր գործի մարտական ընկեր, կարծում է որ «հայրենիքի դավաճան» կհայտարարվեն եւ հետապնդումներ ու հալածանքներ կսկսվեն նրանց դեմ:

    Բայց մենք չէնք կարծում, այլ վստահ էնք եթե,չլինի արդարադատություն,Մարտի 1-ի կազմակերպիչ եւ ապորինի ձեւով հայ ժողովրդին թալանած ՀՀ 3 նախագահները չկանգնեն արդարադատության առաջ,ապա նրանք կդատվեն Երեվանյան դատավարությունով որը շատ դաժան է եվ չի զիճում ոչ մի բան եւ արդեն նրանք հետապնդման մեջ են:

    Որպես ՀԱՅ ես եւ իմ մարտական ընկերները մեր ազգին շատ ենք սիրում: Սիրում ենք, որովհետև մենք հնարավորություն ունեցանք մեր սիրո ալիքը բաց թողնել ազգի մեջ ու դուք նրան ընդունեցիք և մեր թիկունքին կանգնեցիք մինչև վերջ մինչեվ մեր վերջին հայկական հողի ազատագրումը,ԹԱԼԻՇ գյուղի ազատագրումը:

    1993 թ. պայքարել ենք Վազգենի,ԼՏՊ,Ռոբի եվ Սերժի դեմ:Մենք հրաժարվեցինք Վազգենի վաուչերներից եվ դուրս չեկանք խաղաղ ցուցարարների դեմ, չէնք մասնակցել թալանին այլ ուղղակի եղել էնք ժողովրդի կողքին, որի համար հերոս Վազգենը ոչնչացրեց մոտ 2000 պայմանագրայինների անցած(1993-1994) թթ մարտական ուղին, որոնք ՀՀ 11 շրջանների եվ Երեվան քաղաքի 3 վաշտերից կազմված գունդ էր:
    Արդեն 25 տարի է անցել եվ մենք կորցնելու բան չունենք:

    Նա ով ճնշում է մեր ազգին ես,որպես գնդի հրամանատար եվ իմ մարտական ընկերները ընդունում էնք որպես ազգադավ եվ թշնամի իսկ թշնամին պոզով պոչով չի լինում ,այլ լինում է…

    1.Լեվոն Տեր-Պետրոսյան
    Ձ.Ռոբերտ Քոչարյան
    3.Սերժ Սարգսյան

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն

  2. AHNAHN says:

    Այսօր խուլիգանական արարքով ձախողւեց Ռոբերտ Քոչարեանի ասուլիսը։

    Ռոբերտ Քոչարեանը մոլորութեան մէջ է, եթէ կարծում է, որ կիսաեփ, կիսագրագէտ լրագրողների հարցերին պատասխանելով կարողանալու է ազատւել կեղծիքի ու դեմագոգիայի այն ծանր բեռից, որ լտպ-ն ու Նիքոլ Փաշինեանը դրել են իր վրայ։

    Միակ ելքը նրա համար՝ դատի տալ ՀՔԾ-ն և դատախազութիւնը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Դա գոնէ փորձ կլինի Հայաստանում հաստատել դատարանների ու դատաւորների հեղինակութիւնը և փորձ կլինի երկիրն ազատել լտպ-ի հաստատած ամբոխավարութեան ու կեղծիքի մշակոյթից, որն այժմ մեծ յաջողութեամբ շահագործում է «թաւշեայ յեղափոխութեան» առաջնորդ Նիքոլը։

    Երեկ, վերաքննիչ դատարանի դատաւորը զարմանք էր յայտնել, որ ՀՔԾ-ի պետն իր որոշումն անուանել էր ապօրինի։ Իհարկէ նա մոլորութեան մէջ է՝ ՀՔԾ-ի պետի յայտարարութիւնը պարզապէս լտպ-ի և Նիքոլի բազային՝ տհաս ու տգէտ խաժամուժին բաւարարութիւն տալու նպատակին է ուղղւած — լտպ-ի ու Նիքոլի վաղեմի գործելակերպը։

    Հայաստանը սրընթաց սահում է դէպի անհանդուրժողականութիւն և ֆաշիզմ։

    լտպ-ն չի հանգստանալու մինչև Հայաստանում քաղաքացիական պատերազմ և հայերի մեծ արիւնայեղութիւն չհրահրի։ Նախկինում նա այդ նպատակին ուղղւած բազմաթիւ փորձեր է արել։ Իսկ Նիքոլ Փաշինեանը նրան տեսնում է որպէս իր ուսուցիչ և գործում է նրա մեթոդներով — կեղծիք, դեմագոգիա, սադրանք, վրիժառութիւն, փաստօրէն երկիրը տանելով լտպ-ի պլանաւորած ուղղութեամբ։

    Ուշքի եկեք …

  3. AHNAHN says:

    Առաջ, Հայաստանում ոստիկանութիւնը կազմակերպւած հանցագործութեան գրպանում էր։ Այժմ՝ «թաւշեայ յեղաբոխութեան» կազմակերպւած հանցագործութեան գրպանում է։

    Քոյարեանի մտքով չի անցել ոստիկանութիւն կանչել իր ասուլիսը խանգարող խաժամուժը հեռացնելու համար, քանի որ Հայաստանում հասարակական կարգը պահպանող ոստիկանութիւն չկայ, երբեք չի եղել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031