Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս չի ներկայացրել իր վերջնական դիրքորոշումը

Օգոստոս 20,2018 18:50

Մարդու իրավունքների պաշտպանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս չի ներկայացրել իր վերջնական դիրքորոշում։ Ինչպես նշված է մեր հայտարարության մեջ, Պաշտպանի աշխատակազմում այս պահին համապարփակ ուսումնասիրություն է իրականացնում թեմայի վերաբերյալ։

Միաժամանակ, պետք է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում մշտապես բարձրացվել են մարդու իրավունքների լրջագույն խախտումները։ Հիմնարար խախտումներ են արձանագրվել նաև հենց Արման Թաթոյանի զեկույցներում (2016 թվականի հուլիսյան իրադարձությունների, հոգեբուժական կազմակերպություններում մարդու իրավունքների վիճակի, քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման մասին զեկույցներում և այլն):

Ավելին, Արման Թաթոյանն 2008 թվականին անմիջականորեն մասնակցել է Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի կազմմանը, ղեկավարել է Երևանի Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականության իրավունքի ու մարտի 1-ի գործերով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույցի կազմման աշխատանքները:

Հաշվի առնելով այս ամենը՝ երեկ տարածված հայտարարությունից ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անցումային արդարադատության մասին ընդամենը նախնական գնահատական էր երևույթին առհասարակ:

Ավելին, նույն հայտարարության մեջ խոսվում է նաև դատական համակարգում խնդիրների, դրանց նախկինում պատշաճ ուշադրություն չդարձնելու մասին:

 

Նունե Հովսեփյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031