Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

102 տարի առաջ բարեգործի նվիրած շենքը Նոյեմբերյանում վերածնվել է

Օգոստոս 24,2018 20:33

Օգոստոսի 24-ին Նոյեմբերյան քաղաքում կայացավ «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի Երեխայի զարգացման եւ ընտանիքի աջակցության կենտրոնի շենքի հանդիսավոր բացումը: 1916 թ. այդ շենքը Կովկասի հայ բարեգործական ընկերությանն է նվիրել նոյեմբերյանցի գործարար Աբել Ամիրաղյանը:

Հնամենի շենքը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Շենքի հիմնանորոգումից հետո կառույցը երկու ճակատ ունի, երկուսն էլ՝ գեղեցիկ:

Շենքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Դավիթ Գեւորգյանը, սոցիալական ապահովության փոխնախարար Զարուհի Բաթոյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամներ եւ այլոք:

Շենքի բացումն ազդարարող ժապավենը կտրեց «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի Երեխայի զարգացման եւ ընտանիքի աջակցության կենտրոնի սաներից մեկը, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կատարեց շենքի օրհնում:

Միջոցառման մասնակիցները շրջեցին հիմնանորոգված շենքի տարածքում: Հանդիսավոր առիթով խոսք ասացին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, փոխնախարար Զարուհի Բաթոյանը, Նոյեմբերյանի Երեխայի զարգացման եւ ընտանիքի աջակցության կենտրոնի տնօրեն Լուսինե Անտոնյանը եւ ուրիշներ:

Հանձնվեցին Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի շնորհակալագրերը , «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի Երեխայի զարգացման եւ ընտանիքի աջակցության կենտրոնի սաների պատրաստած նվերները:

Ելույթներում նշվեց շենքի նախագծումն իրականացրած կազմակերպության եւ կառույցի հիմնանորոգումը կատարած Իջեւանի «Խաչմիշշին» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Միշա Համզյան) կատարած բարեխիղճ աշխատանքը: Շենքի բակում նոյեմբերյանցի երեխաները հանդես եկան պարային գեղեցիկ համարներով, ցուցադրվեցին կենտրոնի սաների ձեռքի գեղեցիկ աշխատանքները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031